«Նախաձեռնությունը հրաշալի է». ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման առաջարկի վերաբերյալ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկը, որը հայտնվել էր լրատվամիջոցներում:
«Նախաձեռնությունը հրաշալի է, սակայն պետք է աշխատել դրա վրա, որպեսզի այն վերածվի պայմանավորվածության», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա շեշտել է, որ ռուսական կողմը ողջունում է ցանկացած պայմանավորվածություն, որն ուղղված է գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ հակամարտության կարգավորումը:
Զախարովան նաև հայտնել է, որ Մոսկվան ողջունում է դեկտեմբերին Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման գաղափարը:
Նոյեմբերի 1-ին «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը տեղեկություն էր տարածել, ըստ որի Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, որը ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել:
Տեսանյութը կարող եք դիտել 1:03:18 րոպեից.