Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել (տեսանյութ)
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի մեկնաբան Շյուքրյու Օյթանը սրտի կաթված է ստացել հենց ուղիղ եթերում, այս մասին գրում է թուրքական sondakika.com-ը:
Ուղիղ եթերում ֆուտբոլային հանդիպման արդյունքները մեկնաբանելիս հաղորդավարը հանկարծակի գլուխը դրել է սեղանին, իսկ երբ նրա գործընկեր Գյուվեն Սաբազը, փորձելով օգնել, մոտեցել է Օյթանին, նա արդեն անգիտակից վիճակում վայր է ընկել աթոռից:
Աղբյուրը նշում է, որ հաղորդավարը սրտի հետ կապված խնդիրներ ունի, և ընդամենը 10 օր առաջ բժիշկները նրա սրտին կարդիոստիմուլյատոր են տեղադրել:
Օյթանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, նշվում է, որ նրա վիճակն այժմ լավ է: