Պուերտո Ռիկոյի ափերի մոտ «փսիխոդելիկ մեդուզա» են հայտնաբերել (Տեսանյութ)
ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային ազգային վարչության ներկայացուցիչները հայտնել են Պուերտո Ռիկոյի ափերի մոտ ոչ սովորական մեդուզայի հայտնաբերման մասին, հայտնում է Planet Today-ն։
Դատելով տեսանյութից, մեդուզան բավականին «փսիխոդելիկ» է։ Այսպիսի կերպարի ստեղծմանը նպաստում են սարսափազդու ելուստները, որոնցով ծածկված է կենդանին։
Տպավորիչ մեդուզայի տեսակը կոչվում է Crossota millsae։
Crossota millsae մեդուզայով տեսանյութը ստացվել է ստորջրյա զոնդի շնորհիվ, որի օգնությամբ Okeanos Explorer հետազոտական նավի թիմը ուսումնասիրում է օվկիանոսի խորքերը։