Դուբայի ոստիկանները սովորում են պտուտակավոր մոտոցիկլներ վարել
Հանցագործներին բռնելու արդյունավետությունը բարձրացնելու համար ԱՄԷ-ի իշխանությունները հույսեր են կապում ոստիկանության համար ձեռք բերված փորձարարական տրանսպորտային միջոցների՝ hoverbike-երի հետ՝ տեղեկացնում է rueconomics.ru-ն։
Hoverbike-ը նման է մոտոցիկլի, որի վրա անիվների փոխարեն 4 պտուտակներ են։ . Շնորհիվ 30 կՎտ հզորությամբ էլեկտրաշարժիչի այն կարող է հասնել մինչեւ 96 կմ/ժ արագության և գտնվել օդում 5մ բարձրության վրա:
Հիմնական թերությունը այն է, որ թռիչքի առավելագույն տևողությունը կազմում է ընդամենը 10-25 րոպե, որից հետո պետք է այն վերալիցքավորել մոտավորապես 2.5 ժամ: