Գիտնականները աղիների քաղցկեղը «սպանել են» սովորական ասպիրինով
Ասպիրինի օգտագործումը մի քանի անգամ բարձրացնում է հակաքաղցկեղային թերապիայի արդյունավետությունը:
Լիդի համալսարանի գիտնականները բեկումնային քայլ են արել հատուկ ագրեսիվ ուռուցքային հիվանդությունների բուժման ոլորտում: Հետազոտությունների արդյունքում, որին մասնակցել է 53 հիվանդանոցի 700 հիվանդ, գիտնականները պարզել են էյկոզապենտաենային թթվի ակտիվ ներգործությունը քաղցկեղածին պոլիպների քանակի նվազեցման վրա, հաղորդում է Medical Express-ը: