Ռոբերտո Կավալին հրապարակավ կնոջ է նվաստացրել
Իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին վիրավորել է նորաձևության հայտնի բլոգեր Քյարա Ֆերանյիին՝ մեկնաբանելով նրա նկարը Instagram-ում:
Նկարում 31-ամյա Ֆերանյին ներքնազգեստով է և լուսանկարում է իրեն հայելու մեջ: «Դու գովազդում ես քո հետույքը, ու՞մ տեղն ես քեզ դրել, դու ուղղակի «փողի մեքենա» ես: Քո արածի մեջ չկա ո՛չ սեր, ո՛չ անկեղծություն», արտահայտվել է Կավալին:
Ֆերանյիի ամուսինը՝ իտալացի ռեփեր Fedez-ը, ծիծաղել է դիզայների ռեպլիկի վրա: «Խնդրում եմ, ասեք, որ սա ֆեյք է»,- պատասխատել է երաժիշտը դիզայների մեկնաբանությանը:
Ավելի վաղ իտալացի դիզայներ և Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներից Ստեֆանո Գաբանան Ֆերանյիի հարսանեկան զգեստը անճաշակություն է անվանել: