Փոթորիկը 366 մետր քշել-տարել է բնակելի տունը
ԱՄՆ-ում «Մայքլ» հզոր փոթորկի ժամանակ առաջացած քամին, որի ուժգնությունը հասել է 250 կմ/ժ-ի, Ֆլորիդա նահանգում գրեթե 366 մետր քշել-տարել է բնակելի տունը, գրում է korrespondent.net-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկո Բիչ քաղաքում, որն ամենաշատն է տուժել տարերքից, ընդ որում՝ տունը գրեթե չի տուժել, միայն տանիքն է մասամբ վնասվել:
Հիշեցնենք, որ «Մայքլ» փոթորիկը հարվածել էր ամերիկյան Ֆլորիդա, Ալաբամա և Ջորջիա նահանգներին՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ և փոթորկային քամի: Փոթորկի հետևանքով մահացել է 36 մարդ: