ԱՄԷ-ում կինը սպանել է իր սիրեցյալին ու նրա մնացորդները բրնձի հետ մատուցել բանվորներին
Արաբական Միացյալ Էմիրություններում սարսափելի դեպք է տեղի ունեցել. մարոկկացի կինը մեղադրվում է սիրեցյալին սպանելու, մարմնի մնացորդները եփելու և բրնձի հետ բանվորներին մատուցելու համար, գրում է The Daily Mail-ը:
Դատախազների համաձայն՝ կինը, որի անունը չի նշվում, սպանությունն իրականացրել է Էլ-Էյն քաղաքի իր տանը: Պատճառ է դարձել այն, որ սիրեցյալը, որի հետ 7 տարուց ի վեր նա հանդիում էր, հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ:
Ոստիկանները հայտնել են, որ կինը սպանել է սիրեցյալին, մարմնի մնացորդները լցրել բլենդերի մեջ, եփել և բրնձին խառնած մատուցել տան մոտ աշխատող պակիստանցի բանվորներին:
Տղամարդու անհետանալուց հետո նրա եղբայրը ոստիկանություն է դիմել, ինչից հետո էլ սարսափազդու դեպքը բացահայտվել է: