1 վայրկյանում՝ 9 գիրք. Միշել Օբամայի գիրքը Հս. Ամերիկայում բեսթսելեր է դարձել
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբամայի Becoming հուշագրությունը դարձել է Հյուսիսային Ամերիկայում տարվա ամենաշատ վաճառվող գիրքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, յուրաքանչյուր վայրկյան դրանից վաճառվում է 9 օրինակ:
Հայտնի է, որ երեքշաբթի վաճառքի հանված գիրքն ինքնակենսագրական է: Այն շատ ջերմ է ընդունվել ինչպես մեդիայի, այնպես էլ հանրության կողմից: New York Times-ն այն անվանել է «հուշագրության իսկական գոհար», մինչդեռ The Guardian-ի կարծիքով՝ «գիրքը տպավորում է ազնվության մակարդակով»: Amazon.com-ում ավելի քան 200 օգտատեր գիրքը գնահատել է 5 աստղով:
Հայտնի է, որ ԱՄՆ-ում ու Կանադայում վաճառքի է հանվել գրքի 1,8 մլն օրինակ: Penguin Random House հրատարակչատունը ստացել է 800.000 հավելյալ օրինակի պատվեր:
Նշվում է, որ վաճառքի հանվելուց հետո առաջին ժամվա ընթացքում վաճառվել է ավելի քան 725.000 օրինակ, ինչն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է: