Հունաստանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է այրվում
Թուրքական Killic 1 բեռնատար նավը Հունաստանի ափերի մոտ այրվել է, գրում է РИА Новости-ն՝ հունական AMNA լրատվականին հղումով:
Killic 1-ը գտնվում է Պելոպոնեսյան կղզու հարավում: Նավը Թունիսից Թուրքիա էր ուղևորվում, դրա վրա բեռ չի եղել:
Հրդեհը բռնկվել է շարժիչի խցիկում: Նավի վրա գտնվում է 20 տոննա դիզելային վառելիք: Անձնակազմի 11 անդամ՝ բոլորը Թուրքիայի քաղաքացիներ, լքել են նավը: Նրանց տեղափոխել են մեկ այլ նավ: