Թուրքիան ու Ադրբեջանն ամենաշատ ականապատված տարածքներ ունեցող երկրների տասնյակում են
Թուրքիան ամենից շատ ականապատ տարածքներ ունեցող երկրների ցուցակում 8-րդն է, Ադրբեջանը՝ 3-րդը, այս մասին հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը ՝ հիմնվելով «Ականների և կասետային ռումբերի մշտադիտարկման միջազգային կենտրոն»-ի կազմած վերջին զեկույցի տվյալների վրա:
Տասնյակում նաև տեղ են գտել Բոսնիա և Հերցեգովինան, Կամբոջան, Խորվաթիան, Թաիլանդը, Եմենն ու Աֆղանստանը:
Իսկ ահա չվնասազերծված ականների քանակի առումով Թուրքիան երրորդն է Ֆինլանդիայից ու Բանգլադեշից հետո:
Հատկանշական է, որ Թուրքիայում ականապատ տարածքների մեծ մասը գտնվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի ու Ադրբեջանի հետ սահմաններին մոտ շրջաններում:
Հայտնի է, որ անցյալ տարի չվնասազերծված ականների պայթյուններից ամբողջ աշխարհում մահացել է 4.795 մարդ, մահվան դեպքերն ամենից շատ գրանցվել են Աֆղանստանում և Սիրիայում: