Թուրքիայի արտգործնախարարը ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը «որոշված հարց» է համարում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքը «որոշված հարց» է, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Reuters- ին:
«Ես չեմ կարող այն չեղարկել»,— ասել է նա:
Նա նշել է, որ Անկարային ավելի շատ զենք է պետք: «Ես կնախընտրեի եմ իմ դաշնակիցներից գնել», -նշել է նախարարը:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում է Կոնգրեսի հետ, թե ինչ կարելի է առաջարկել Թուրքիային ռուսական C-400-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվել էր զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վարկային պայմանագիր: Բացի այդ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայում C-400-ի արտադրության զարգացման տեխնոլոգիական համագործակցության մասին: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն դեմ են արտահայտվել գործարքին: