«Ես ոչ թե բռնապետ եմ, այլ համեստ մարդ». Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ նա բռնապետ չէ, այլ համեստ մարդ, գրում է РИА Новости-ն՝ Excelsior հարթակին հղումով:
«Ինձ համար միևնույն է՝ ինձ բռնապետ են անվանում, թե ոչ: Թող գրողի ծոցը գնան ինձ բռնապետ ասողները: Ես գիտեմ, թե ով եմ՝ համեստ մարդ, որը դաստիարակվել է արհմիութենական պայքարի և Սիմոն Բոլիվարի արժեքներով: Ես երբեք չէի կարող բռնապետ լինել», - հայտարարել է երկրի առաջնորդը:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները, Կոլումբիայի նախագահը և Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) երկրների ղեկավարները Մադուրոյին բռնապետ էին անվանել: Ամերիկյան պետությունների մեծ մասը հավանություն չէին տվել մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին, որոնցում հաղթեց Մադուրոն: