Արկտիկական ծովերը սառցադաշտերի հալվելուց հետո ծանծաղել են
Լողացող սառցադաշտերը ջուր են բաց թողում, որը հոսում է դեպի Համաշխարհային օվկիանոս, այդ պատճառով շատ տրամաբանական է ենթադրել, որ երբ սառցադաշտերի շրջանը փոխվի տաքացմամբ, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, փոխանցում է «Նաուկա ի Ժիզն» պորտալը։
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի, Նանյանի տեխնոլոգիական համալսարանի եւ Տորոնտոյի համալսարանի հետազոտողները Quaternary Science Reviews–ի հոդվածում գրում են վերջին հազարամյակներին Ռուսական Արկտիկա ծովի մակարդակի փոփոխությունների մասին։
Բալթյան վահանում (Կոլայի թերակղզի, Կարելիա), որտեղ սառույցների հզորությունը գերազանցել է 2 կմ–ն, դրա անհետացումից հետո ծովի մակարդակը 80-100 մետր ցուցանիշից իջել է 15-25 մետրի։ Դա տեղի է ունեցել 11-12 և 4-5 հազար տարի առաջ, 8 հազար տարվա մեջ ցամաքը բարձրացել է 65-75 մետրով։