Թրամփն արձագանքել է դստեր՝ անձնական էլեկտրոնային փոստը գործնական նամակագրության համար օգտագործելու փաստին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է դստեր՝ Իվանկայի հասցեին ուղղված մեղադրանքներին՝ ծառայողական նպատակներով անձանական էլեկտրոնային փոստն օգտագործելու համար, հաղորդում է CNN-ը:
Թրամփը կոչ է արել այդ իրավիճակը չհամեմատել նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոի մասնակցությամբ սկանդալի հետ, քանի որ Իվանկայի նամակները չեն գաղտնազերծվել:
«Իվանկան չի փորձել թաքցնել իր նամակները: Ամեն ինչ կա նախագահական արխիվում»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ առաջնորդը կրկին ԶԼՄ-ներին մեղադրել է կեղծ լուրեր ստեղծելու մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ տան վերահսկման հանձնաժողովը կարող է դեմոկրատական կուսակցության պահանջով Իվանկա Թրամփի նկատմամբ հետաքննություն սկսել՝ գործնական նամակագրության համար անձնական էեկտրոնային փոստն օգտագործելու պատճառով: