ԱՄՆ-ում մուտանտ վիրուսների պահեստ է հայտնաբերվել
Կլիմայի փոփոխության ուսումնասիրման երկարաժամկետ փորձի շրջանակներում Մասաչուսեթսի Ամերիկյան համալսարանի մանրէաբանները պարզել են, որ ընդհանուր էկոհամակարգից երկարատև մեկուսացման արդյունքում հողի և ջրի մեջ սկսում են առաջանալ գիտությանը անհայտ մանրէներ։
Ինչպես տեղեկացնում է Science Alert-ը, անտառային հողերից մեկում ստեղծված լաբորատորիայում հողային նմուշներում հայտնաբերվել են մուտանտ մանրէներ և նախկինում գիտությանը անհայտ սուպերվիրուսներ։
Գիտնականները կարծում են, որ նման գործընթացները կարող են տեղի ունենալ նույնիսկ այն դեպքերում, երբ միկրոօրգանիզմները երկար ժամանակ առնչություն չեն ունեցել միջավայրի հետ: Նման վայրերի շարքում հաճախ դասում են Արկտիկան, որի սառույցների հալոցքը կարող է պատճառ դառնալ ջրի մեջ նման միկրօօրգանիզմների հայտնվելուն։