Գիտնականները կազմել են մոլորակի ամենատաք երկրների ցանկը
Business Insider պարբերականը կազմել է մոլորակի ամենատաք երկրների ցանկը, որում ընդգրկված են մոլորակի բոլոր էկզոտիկ վայրերը, հաշվի առնելով ջերմաստիճանը և կլիմայական այլ առանձնահատկությունները: Թայլանդը, Եմենը, Սամոան, Պալաուն, Բրունեյը, Նաուրուն, Չադը, Մարշալյան կղզիները, Սենեգալը, Մալդիվները, Սուդանն ու Մավրիտանիան այն երկրների շարքում են, որտեղ օդի միջին ջերմաստիճանը հազվադեպ է իջնում 28-30 աստիճանից:
Երկրների այս ցանկում առաջատարը Մալին ու Ջիբութին են. միջին ջերմաստիճանը այս երկրներում ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է 29 աստիճանի սահմաններում: