Սկյուռը առանց էլեկտրականության է թողել Նյու Յորքի բնակիչներին
Սկյուռի պատճառով Նյու Յորքի հյուսիսի 12 հազար բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել, փոխանցում է NY Daily News–ը։ Կոմունալ ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կրծողին հաջողվել է հասնել Լանկասթերի ենթակայան։ Սկյուռը շարքից հանել է երեք ենթակայան։
Վթարի հետեւանքները հաջողվել է վերացնել երեք ժամվա ընթացքում։ Նշվում է, որ 2013-2014 թվականներին էլեկտրականության չնախատեսված անջատումների 9-21 տոկոսը տեղի է ունեցել կենդանիների պատճառով։