Տեսախցիկը ֆիքսել է պահը, երբ ահեղ ալիքը «գրոհում» է բարձրահարկ շենքը (տեսանյութ)
Ատլանտյան օվկիանոսում գտնվող Տեներիֆե կղզում օվկիանոսի ահեղ ալիքները «գրոհել» են ծովափին գտնվող բարձրահակ շենքը՝ հասնելով երրորդ հարկի մակարդակին ու ավերելով պատշգամբները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ահարկու պահի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Հայտնի է, որ դրանից հետո 65 բնակարանի բնակիչներ տարհանվել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած հանգստյան օրերին ոչ միայն Տեներիֆեում, այլև Կանարյան մյուս կղզիներում սարսափելի փոթորիկ է եղել: