Որ երկրներն են զբոսաշրջիկների համար ամենավտանգավորը
2019 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր վայրեր են ճանաչվել Լիբիան, Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, Եմենը, Մալին եւ Հարավային Սուդանը, փոխանցում է Daily Mail-ը։
Այս երկրներում ճանապարհորդողները մեծ հավանականությամբ կբախվեն անձնական անվտանգության, ճանապարհային ոստիկանության եւ բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրների։
Առողջությանը սպառնացող առավելագույն ռիսկեր առկա են Հարավային Սուդանում, Նիգերում, Կոտ դ՛Իվուարում եւ Սիերա Լեոնեում: Ճանապարհային երթեւեկությունը պակաս անվտանգ է Բրազիլիայում, Բոլիվիայում, Սաուդյան Արաբիայում, Իրանում եւ Ղազախստանում: Ամենաանվտանգ երկրները շարունակում են մնալ Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Իսլանդիան: