Պուտինն ու Էրդողանը «Թուրքական հոսքի» վերջին խողովակի տեղադրման հրաման են տվել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքական հոսքի» շինարարական աշխատանքների ավարտի արարողության ժամանակ գազատարի ծովային մասի վերջին հատվածի տեղադրման հրաման են տվել, հաղորդում է Газета.Ru-ն:
Պուտինը հույս է հայտնել, որ եթե գազատարի ցամաքային հատվածի կառուցման աշխատանքները տարվեն նույն տեմպերով ինչ ծովայինը՝ ապա կավարտվեն մինչև 2019թ.: