Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է Սպիտակ տան կարգը. WP
ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կարգը՝ աշխատանքային նամակագրության համար անձնական փոստն օգտագործելով: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Իվանկան իր օգնականներին և նախագահի աշխատակազմի աշխատակիցներին «հարյուրավոր նամակներ» է ուղարկել`սեփական փոստային հասցեն օգտագործելով: Նշվում է, որ որոշ աշխատակիցներ ցնցված էին նախագահի դստեր անձական փոստից ուղարկված նամակների քանակությամբ և նրա արձագանքից: Նշվում է, որ Իվանկայի արձագանքից դատելով`նա ծանոթ չի եղել Սպիտակ տան նամակագրության կանոններին: