Բելառուսը Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի
Բելառուսը եւ Ադրբեջանը բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին գործարք են նախապատրաստում: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Աղբյուրը հաղորդում է, որ այսօր բանակցություններից հետո
Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի եւ Ադրբեջանի ՊՆ-ի հետ սպառազինությունների եւ հակաօդային պաշտպանության տեխնիկայի սպառազինությունների ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության մասին փոխըմռնման հուշագիր է ստորագրվել:
«Ամենակարճ ժամանակում այն Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման գործարքի կվերածվի», - ասել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքով Ադրբեջանը գոհ է այս ոլորտում Բելառուի հետ համագործակցությունից, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ եւ արդյունավետ է:
«Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը լավ պատմություն ունի, բավականին մեծ ծավալներ եւ ընդլայնման միտում», - ասել է Ալիեւը: