Ինդոնեզիացի կինն ապացուցել է ղեկավարի կողմից ոտնձգությունների փաստը և կալանքի դատապարտվել
Ինդոնեզիայում բազմազավակ մորը կես տարվա կալանքի են դատապարտել, քանի որ նա իր ղեկավարի կողմից ոտնձգությունների ապացույցներ է ներկայացրել, հաղորդում է The Independent-ը:
Բաիք Նուրիլ Մանքունը հեռախոսով ձայնագրել է դպրոցի տնօրենի հետ զրույցը: Նրա փաստաբանի խոսքով՝ ձայնագրությունը, որպես տղամարդու կողմից սեռական ոտնձգությունների ապացույց, նա դատարանում է ներկայացրել: Սակայն վերջինը պատասխան հայց է ներկայացրել, և Մանքունին դատապարտել են «անպատշաճ նյութեր» տարածելու համար:
Բացի այդ, կինը պետք է 500 մլն ռուփի (շուրջ 34.5 հազար դոլար) տուգանք կվճարի: