Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)
Շվեյցարիայի փոստային ծառայությունը որոշել է հաճելի անակնկալ պատրաստել Լյուցերնի բնակիչների համար: Քաղաքի տարբեր հատվածներում՝ հենց փողոցում, մետրոյում, կանգառներում ու զբոսայգիներում լողացող նվերների տուփեր են հայտնվել, որոնցից յուրաքանչյուրը հեռակառավարվելու միջոցով երկար շրջել է, գտել համապատասխան տիրոջն ու բացվել նրա մոտ:
Տուփերում եղել են փոքրիկ նվերներ՝ ծաղիկներ, քաղցրավենիք, մազակալներ, շարֆեր, որոնք հաճելիորեն զարմացրել են բնակիչներին: