Կիևում հարձակվել են տրանսգենդերների իրավունքներին նվիրված քայլարշավի մասնակիցների վրա
Տրանսգենդերների իրավունքների համար պայքարող ակտիվիստները ստիպված են եղել դադարեցնել քայլարշավը Կիևում, երբ շարժմանը դեմ արտահայտվողները հարձակվել են նրանց, ինչպես նաև իրադարձությունը լուսաբանել փորձող կանադացի լրագրողի վրա:
Միջոցառման կազմակերպիչները քննադատել են Ուկրաինայի ոստիկանությանը, որին չի հաջողվել պաշտպանել իրավապաշտպան ակտիվիստներին: