Հռոմի պապը սեղան է նստել մոտ 1.500 կարիքավորի հետ (տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Աղքատների համաշխարհային օրվա կապակցությամբ սեղան է նստել մոտ 1.500 չքավորի հետ, հայտնում է vaticannews.va-ն՝ մանրամասնելով, որ դա տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից հետո:
Հայտնի է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել հավատացյալներին ականջ դնել կարիքավորների աղերսին, որն օրեցօր ավելի բարձր է հնչում, սակայն ավելի քիչ լսվում:
Հուզիչ խոսքերից հետո պոնտիֆիկոսը մտել է Պողոս 6-րդի անվան դահլիճ և իր տեղը զբաղեցրել մոտ 1.500 կարիքավորի ու նրանց օգնող կամավորների համար գցված սեղանի շուրջ:
Նշվում է, որ կարիքավորներին լազանյա, հավի միս, կարտոֆիլ ու քաղցրավենիք են հյուրասիրել: