Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին
ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են ինքնաթիռում իրարանցում ստեղծած ուղևորին: Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Վերջինիս խոսքով՝ վարչական պատասխանատվության է ենթարկվել Նիժնի Նովգորոդի 31-ամյա բնակիչը, որը ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել անմիջապես օդանավից:
Վոլկի խոսքով՝ նոյեմբերի 18-ին հաղորդում է ստացվել ոստիկանություն թռիչքների ղեկավարից, որ Մոսկվա-Անթալիա չվերթի օդանավում հարբած ուղևոր է գտնվում, որը ոչ պատշաճ բառեր է օգտագործում մյուս ուղևորների և բորտուղեկցորդների հասցեին: