Գերմանացի բժիշկները պարզել են կաթով թեյի վնասակար հատկությունները
Կաթով թեյի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա բազմիցս ուսումնասիրվել է, որի արդյունքում եղել են դրա օգտագործման և՛ կողմակիցներ, և՛ հակառակորդներ:
Այս հարցի պատասխանը որոշել են տալ ճշտապահ գերմանացիները:
Գերմանիայում 16 մարդու մասնակցությամբ փորձ են անցկացրել, որի ընթացքում նրանց տարբեր տեսակի կաթի հավելումով թեյ են տվել:
Արդյունքները ցույց են տվել, որ թեյի հավելումը ցանկացած տիպի կաթով հանգեցնում է մարսողության դանդաղեցման: Բացի այդ, դրա հաճախակի օգտագործումը կարող է վնասակար լինել երիկամների համար՝ նպաստելով քարերի առաջացմանը:
Բեռլինի Charité կենտրոնում անցկացված հետազոտությունների ընթացքում պարզել են, որ թեյի մեջ եղած կաթը վերացնում է զարկերակային ճնշումն իջեցնելու դրա հատկությունը, նվազեցնում արյունատար անթոների առաձգականությունը: Փորձագետների կարծիքով մեծ չափաբաժիններով կաթով թեյ խմող մարդկանց սպառնում է գլխացավ, թուլություն, միզաքարային հիվանդություններ, նյութափոխանակության դանդաղեցում: Միևնույն ժամանակ այդպիսի թեյը սովորականից ավելի կալորիական է և քաղցրեղենի հետ օգտագործելու դեպքում կարելի է հեշտ և աննկատ ավելորդ քաշ հավաքել: