Բելգիայում կստեղծվի կանանց հատուկ նշանակության ջոկատ
Մեկ տարուց բելգիական բանակը կանանց հատուկ նշանակության ջոկատ կունենա: Հրամանատարության այս որոշման ընդունման մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը:
Բելգիայում համընդհանուր զինվորական ծառայություն չկա 1992 թ.-ից, իսկ կանայք առաջին անգամ զինվորական ծառայության են անցել 1975թ.-ից:
Բելգիական 27 000-ոց բանակի 7.8 %-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իսկ բարձրագույն սպայական կազմում կանանց տոկոսն ավելի բարձր է՝ 13.9: