Եվգենի Պետրոսյանը տոնել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծվելու ավարտը (տեսանյութ)
Այս թեմայով
- Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
- Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
- Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
- Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր փաստաբանի հետ միասին տոնել է նախկին կնոջից ամուսնալուծության գործընթացի ավարտը: Փաստաբան Սերգեյ Ժորինը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ ինքն ու Պետրոսյանը նշում են դատական գործընթացի ավարտը:
Տեսանյութում հումորիստը շամպայնի բաժակը ձեռքին շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր աջակցել են իրեն այս ընթացքում ու նշել է, որ այդ ամուսնալուծությունը կարևոր իրադարձություն է իր կայքէջում:
Նա նաև ամենայն բարիք է մաղթել իր նախկին կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին, և հույս հայտնել, որ նրա մոտ ամեն բան լավ կլինի:
Հիշեցնենք, որ նրանց բաժանության մասին հայտնի է դարձել 2018 թվականի ամռանը: Ամիսներ շարունակ նախկին ամուսինները ներքաշված էին դատական գործընթացի մեջ՝ 33 տարվա համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ունեցվածքը կիսելու համար:
Տեսանյութը՝ այստեղ