Արաբ կանայք ի նշան բողոքի հագուստը շրջած են կրում
Սաուդյան Արաբիայի որոշ կանայք որոշել են իրենց բողոքն արտահայտել այն կանոնների դեմ, որոնց համաձայն՝ բոլոր կանայք պետք է աբայա կոչվող սև երկար ավանդական զգեստ կրեն հասարակական վայրերում՝ գրում է hronika.info-ն։
Ի նշան բողոքի կանայք կկրեն աբայան ներսից դուրս շրջած ձևով։
Օգտագործելով «շրջած աբայա» հեշթեգը կանայք համացանցում տեղադրում են ներսից դուրս շրջած զգեստի լուսանկարները, որը նրանք ստիպված են կրել իրենց կամքին հակառակ։ Այժմ արդեն կա նմանատիպ 5 000 լուսանկար։
Նշվում է, որ դեռ մարտ ամսին Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը հայտարարել էր, որ աբայա կրելու պարտավորությունը իրավաբանորեն հիմնավորված չէ։