Բրիտանական առևտրային ցանցը կսկսի վաճառել տապակած մորեխներ
Մեծ Բրիտանիայի Sainsbury մանրածախ առևտրի ցանցը կսկսի վաճառել մորեխներ՝ խորովածի համով, Նոյեմբերի 17-ին հաղորդում է Associated Press-ը:
Բլիթներից մինչև տապակած միջատներ `փողոցային սնունդ` ամբողջ աշխարհում
Խրթխրթան խորտիկները հասանելի կդառնա Eat Grub ցանցի 250 խանութում՝ նոյեմբերի 18-ից: Մորեխների մեկ բաժնի գինը կկազմի £ 1.5 (1.93 ԱՄՆ դոլար):
Sainsbury-ում խորհուրդ է տրվում օգտագործել դրանք որպես առանձին ճաշատեսակ կամ որպես գարնիր: Բացի այդ, մորեխները կարելի է ավելացնել նաև աղցանների մեջ:
Eat Grub-ի հիմնադիր Շամ Ռադիի խոսքերով՝ աշխարհում 2 միլիարդ մարդու սննդակարգի մեջ մտնում են միջատները, իսկ բրիտանացիների շրջանում հարցումը ցույց է տվել, որ մոտ 46 տոկոսը պատրաստ է փորձել նման անսովոր ուտեստը:
«Մեր խնդիրն է Արևմուտքին ցույց տալ, որ միջատները Էկոլոգիապես մաքուր են ու շատ համեղ, և չպետք է անտեսվեն սննդի մեջ», – ասել է Ռադիան: