Լավրովը նշել է պայմանը, որի համաձայն կշարունակվի «Թուրքական հոսք»-ի կառուցումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է պայմանը, որի պարագայում ռուսական կողմը կշարունակի «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը Եվրոպայի տարածքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ կլինի սկսել գազատարի շուրջ աշխատանքները միայն ԵՄ-ից երաշխիքներ ստանալու դեպքում այն մասին, որ այդ նախագիծը չի արժանանա «Հարավային հոսք»-ի ճակատագրին:
«Տվյալ պահին գազատարը Եվրոպայի տարածքում շարունակելու տարբեր հնարավորություններ են մշակվում, ներառյալ՝ Բուլղարիա-Սերբիա-Հունգարիա ուղղությունը, որը Ավստրիայի Բաումգերտեն քաղաքում գտնվող գազաբաշխիչ կենտրոն ելք կունենա»,-նշել է Լավրովը: