Սանկտ Պետերբուրգում տղամարդն անցել է բարձրահարկ շենքերի միջև կապված ճոպանով (տեսանյութ)
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում լարախաղաց տղամարդն անցել է երկու բարձրահարկ շենքերի միջև կապված ճոպանով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, լարախաղացն իր ունակությունները ցուցադրել է Էնգելսի պողոտայում:
Ինչպես նշվում է, նա մի քանի անգամ սայթաքել է և կախվել իրեն ապահովագրող պարանից, որից հետո բարձրացել է և առաջ շարժվել: Սոցցանցում հրապարակված տեսանյութից երևում է, որ ճոպանն ամրացված է եղել մոտավորապես 27-րդ հարկի բարձրությամբ:
Ռուսական «Հինգերորդ ալիք» հեռուստաալիքի տվյալներով՝ տեսանյութում պատկերված է արդյունաբերական ալպինիստ Ալեքսանդր Գրիբանովը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում նմանօրինակ դեպք գրանցվել էր նաև սեպտեմբերին, երբ տղամարդն անցել էր 15-րդ հարկի բարձրությամբ ամրացված ճոպանով:
Տեսանյութն՝ այստեղ: