Կայծակը հարվածել եւ վնասել է «Թուրքական ավիաուղիների» օդանավը
Ստամբուլից Քուվեյթ թռչող օդանավը հայտնվել է կայծակի տակ եւ վնասվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16–ի երեկոյան Ստամբուլից դեպի Քուվեյթ չվերթն իրականացնող Turkish Airlines–ի Airbus A330 տիպի օդանավը օդում հայտնվել է կայծակի տակ եւ վնասվել։ Օդաչուները ստիպված են եղել հետ շրջվել եւ վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում։