Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականության մեջ գործած սխալը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ միգրացիոն քաղաքականության մեջ սխալներ է թույլ տվել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Նոյեմբերի 16-ին քաղաքակա գործիչը հանդիպել է Հեմնից քաղաքի բնակիչների հետ, որտեղ օգոստոսի վերջին Գերմանիայի քաղաքացի է սպանվել: Նշվում է, որ սպանության մեջ փախստականներին են մեղադրում: Քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:
Մերկելը խոստովանել է, որ Հեմնիցում «սարսափելի սպանություն է տեղի ունեցել, որը ցնցել է մարդկանց»: Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել՝ աշխարհի մի շարք երկրներ «անվտանգ» չճանաչելով, ինչը կօգներ նվազեցնել փախստականների հոսքը:
Մերկլի՝ քաղաք ժամանելու պահին նրա քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: