Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ
Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթի ինքնաթիռի հետ, երկու օդանավերի օդաչուներին էլ հաջողվել է խուսափել ողբերգությունից:
Ինչպես փոխանցում է minval.az կայքը, Բաքվից օդ բարձրացած ինքնաթիռն ուղևորվում էր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Մյուս օդանավը օդ էր բարձրացել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից:
Միջադեպի պատճառները չեն հստակեցվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: