Հրապարակվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհի տեսանյութը
Մոսկվայի հարավարևելյան Կապոտնյա թաղամասում նավթավերամշակման գործարան է այրվում, այդ մասին հայտնում է ria.ru-ն:
Նշվում է, որ արձանագրվել է հրդեհի երկու օջախ՝ միմյանցից 50 մ հեռավորության վրա:
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկության համաձայն՝ հրդեհվել է կրեկինգի (նավթի և նավթանյութերի մշակում գլխավորապես շարժիչների վառելանյութ և քիմիական հումք ստանալու համար) սարքը:
Ականատեսները հրապարակում են գործարանում հրդեհի տեսանյութերը: