Պիտերցի տատիկի համար դեղորայքը Պուտինից կարևոր է եղել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծաղրել են համացանցում՝ Սանկտ Պետերբուրգի դեղատներից մեկը նոյեմբերի 16-ին նրա ցուցադրական այցելությունից հետո: Այցի տեսագրությունը համացանցում է հրապարակվել:
Հետաքրքիր է, որ օգտատերերի ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ թե Պուտինը, այլ տատիկը: Վերջինը ՌԴ նախագահի՝ դեղատուն մտնելու պահին շարունակել է դեղորայք ընտրել: Նա անգամ գլուխը չի շրջել նախագահի կողմ:
Օգտատերերից մեկը կատակել է, որ Օլգա Կոնստանտինովնան (տատիկը)» հատուկ ծառայությունների աշխատակից է:
Մեկ այլ օգտատեր կասկածել է, որ սովորական տատիկը կարող էր անուշադրության մատնել Պուտինին: