Կոսովոյում Թուրքիայի դեսպանը խոշոր ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ է ստացել
Կոսովոյում Թուրքիայի դեսպան Քիվիլչիմ Քըլըչը մայրաքաղաք Պրիշտինայի մոտակայքում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մասամբ ճանաչված պետության նախագահ Հաշիմ Տաչին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, Մրամոր գյուղի մոտակայքում: Երեք մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 4-ը՝ այդ թվում դեսպանն ու այլ թուրք դիվանագետներ, վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել են:
Կոսովոյի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բոլոր զոհերը տեղացիներ էին՝ 22, 65, 88 տարեկան: