Կալիֆորնիայում հրդեհների պատճառով անհետ կորածների թիվը գերազանցել է հազարը
Հարավային Կալիֆորնիայի Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնեան հայտնել է, որ նահանգում հրդեհների հետևանքով կորածների թիվը 1011-ի է հասել: Զոհերի թիվը գերազանցում է 70-ը, փոխանցում է Associated Press-ը:
Նա նշել է, որ փնտրվողների ցուցակում որոշ ազգանուններ կարող են կրկնվել:
Նրա խոսքով`Հյուսիսային Կալիֆորնիայի շրջաններում, որտեղ մոլեգնում է հրդեհը, փրկարարները ևս ութ մարդու մնացորդներ են հայտնաբերել: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 71-ի:
Շերիֆը տեղի բնակիչներին կոչ է արել ուսումնասիրել նրանց ցուցակները, որոնց որոնում են փրկարարները: Իսկ դրանցում իրենց ազգանունը հայտնաբերելու դեպքում պետք է ոստիկանություն հայտնել: