Ով կլինի Սնանկության գործերով դատարանի նախագահը. թեկնածուները երկուսն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ կձեւավորվի այն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին դատական համակարգում քննարկում են նաեւ նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը եւ Գարիկ Ավագյանը, իսկ թե ի վերջո ով կդառնա դատարանի նախագահ, ցույց կտա ժամանակը:
Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ահա Գարիկ Ավագյանը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում