Գիտնականները Անտարկտիդայում ձայնագրել են հալչող սառցադաշտի «երգը» (Տեսանութ)
Ամերիկյան Երկրաֆիզիկական միությունը հրապարակել է Ռոսայի շելֆում հալչող սառցադաշտերի «երգի» տեսագրությունը: Այս մասին գրում է National Geographic-ը:
Ձայնային արձագանքը տեղի է ունենում ուժեղ քամիների ազդեցության արդյունքում, որոնք «արտաշնչում են» հալչող սառցադաշտերը և ուժեղ տատանումներ առաջացնում սառցե գոտու ներսում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրական ձայնագրության մեջ սառցադաշտերը «երգում» են ցածր հաճախականություններում․ ձայնը լսելի դարձնելու համար հետազոտողները 1,2 հազար անգամ արագացրել են ձայնագրությունը:
Հետազոտողները նշում են, որ սառցադաշտերը շարունակում են հալչել: 2030 թ. Երկիր մոլորակը կցրտի, բայց դա չի կանգնեցնի սառցադաշտերի հալոցքը: