Թրամփին հարցաքննել են
Դոնալդ Թրամփը պատասխանել է 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի վերաբերյալ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին: Այս մասին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հայտարարել է լրագրողներին, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը նշել է, որ առանց փաստաբանի միջամտության, անձամբ, հեշտությամբ գրավոր պատասխանել է հարցերին և հավելել, որ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով փաստաթղթերը դեռ չեն ուղարկվել Մյուլլերին:
Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Մոսկվային ԱՄՆ նագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ: ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով ռուսական հետախուզությունը Fancy Bear և Cozy Bear հակերային երկու խմբավորում է օգտագործել դեմոկրատական կուսակցության սերվերները «ջարդելու» համար: