Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 16-ին, կազմել է 485.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.71 դրամ (աճել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 621.53 դրամ (նվազել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.35 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 218.86 դրամ, ոսկի՝ 18,924.56 դրամ, պլատին՝ 13,081.19 դրամ: