Քահանան նոր պաշտոնը տոնել է տասնյակ երեխաների կողմից ճոպանով քաշվող Porsche-ի մեջ (տեսանյութ)
Մալթայում 47-ամյա քահանա Ջոն Սուլթանան ճանաչում է ստացել վիրտուալ տիրույթում, որտեղ տարածվել է նրա մասնակցությամբ սկանդալային տեսանյութ:
Ինչպես գրում է life.ru-ն, քահանան նոր պաշտոն ստանալու կապակցությամբ որոշել է զբոսնել թանկարժեք Porsche Boxster մեքենայով, որը հատուկ ամրացված ճոպաններով տեղաշարժել են տասնյակ երեխաներ: Նշվում է, որ երեխաները եղել են տեղի դպրոցներից մեկի աշակերտները:
Տեսանյութն առաջիններից մեկը դիտել է պատգամավոր Մարլեն Միցին, ինչից հետո տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում: Օգտատերերին շոկի է մատնել քահանայի վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Նրանք պահանջել են, որ հոգևորականը պատասխան տա արածի համար:
Սակայն տեղի իշխանությունները փորձել են շտկել իրավիճակը՝ բացատրելով, որ Մալթային պատկանող Գոցո կղզու որոշ գյուղերում գործող ավանդույթի համաձայն՝ նորանշանակ քահանաներին այս կերպ են շնորհավորում: Նրանք նաև նշել են, որ շքեղ Porsche-ն քահանայի համար հենց գյուղի բնակիչներն են ընտրել:
Ինքը՝ Ջոն Սուլթանան, ասել է միայն, որ օգտատերերն իրավիճակը սխալ են գնահատել: