Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետն ազատվել է աշխատանքից
«Հրապարակը» գրում է. «Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետը՝ Երջանիկ Հակոբյանը, ով ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից Երևան քայլողների շարքերում էր և հեղափոխությունից հետո նշանակվեց այս պաշտոնին, ազատվել է աշխատանքից: Թեև նա ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, բայց ընդամենը 166-րդ տեղում, այսինքն՝ ազատման պատճառը դա չէ: ՊԵԿ կարևորագույն վարչությունը տարբեր ժամանակներում ղեկավարել են Կարեն Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, ում նախարարն ազատեց «Շառլոտ» ակումբի միջադեպի հետևանքով, Ֆելիքս Ցոլակյանի ժամանակ վարչության պետը Ռուբեն Մեսրոբյանն էր՝ կադրային ԱԱԾ-ական: Վահրամ Բարսեղյանի ժամանակ այս պաշտոնը զբաղեցնում էր Վահրամ Գուրօղլյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: