Ցուցարարները գրոհել են Նեապոլի քաղաքապետարանը (տեսանյութ)
Իտալական Նեապոլում ցուցարարները նոյեմբերի 15-ին փորձել են, ճեղքելով ոստիկանական պատը, ներխուժել քաղաքապետարան, որտեղ վարչապետի տեղակալ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին մասնակցելիս է եղել հասարակական կարգուկանոնի տեղական հանձնաժողովի նիստին:
Ինչպես հաղորդում է իտալական ANSA գործակալությունը, Insurgencia սոցիալական կենտրոնի ցուցարարներին դիմավորել է ոստիկանությունը: Երիտասարդ ցուցարարներից մեկին նկատել են գլխի հատվածում արյունահոսող վերքով, որը, հավանաբար, առաջացել է ոստիկանների հետ բախման արդյունքում:
Սալվինին իր հերթին հայտարարել է, որ «արտակարգ ընդունելության» է արժանացել Նեապոլում: «Ինձ ասել են, որ նրանք սովորական հիմարներ են սոցիալական կենտրոններից», - ընդգծել է իտալացի նախարարը:
Ինչպես հայտնի է, Սալվինին դեմ է հանդես գալիս Իտալիայում ներգաղթյալների ընդունմանը: