Գրանդ քծնանք
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը լեցուն է լոդրերով, եւ որ գործատուները աշխատող են փնտրում, բայց անհաջողության են մատնվում, սկսեց հեռարձակվել «Գրանդ հոլդինգի» պատրաստած խորհրդահոտ, սովետահոտ ռեպորտաժներն այն մասին, թե խեղճ գործատուները աշխատողներ են փնտրում, բայց չեն գտնում:
Ընդ որում, ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնակատարին քծնող ռեպորտաժները հեռարձակվել են գովազդային սկզբունքով:
Ռեպորտաժում նշվում է, թե «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը թափուր աշխատատեղեր ունի, ընդ որում, ավելի քան 50 մասնագիտությունների գծով: Անհրաժեշտ են փականագործներից, խառատներից, բանվորներից մինչեւ քիմիկոսներ, իրավաբաններ ու դիզայներներ:
Ափսոս միայն, որ ռեպորտաժում չի նշվում, թե ինչ աշխատավարձով, թե քանի ժամ են աշխատելու, քանի հանգստյան օրով: Բայց այստեղ կարեւորն այդքան էլ այս չէ, այլ այն, որ հսկա ընկերությունը շտապում է քծնել վարչապետին պաշտոնակատարին: Եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ:
Սա, իրականում, լավ առիթ է բաց խոսել աշխատող մարդու իրավունքների եւ շահերի մասին։ Գուցե, դրանից հետո Փաշինյանը փոխի իր կարծիքը ներհայաստանյան խնդիրների մասին։ Գուցե դրանից հետո սկսենք հասկանալ, թե աշխատող մարդը ինչ խնդիրներ ունի Հայաստանում, լինի դա պետական համակարգ, թե մասնավոր։
Վարդան Մխիթարյան
Top-News.am